Միքայել Սրբազանը նախավիրահատական բուժում է ստանում

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս շաբաթվա ընթացքում կվիրահատվի, այս պահին նախավիրահատական բուժում է ստանում։ 24News-ն այս մասին տեղեկացավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուից:

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել են 2 տարվա ազատազրկման, նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։

Հասմիկ Կիրակոսյան

—00—ԼԱ

Leave a Comment