Սխալ եզրակացություններ. Պեսկովը` ԽՍՀՄ ազդեցության ոլորտները վերականգնելու տվյալների մասին

https://arm.sputniknews.ru/20251222/skhal-ezrakacutjunner-peskvovy-khshm-azdecutjan-volvortnery-verakangnelu-tvjalneri-masin-97133540.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96541008_179:0:2908:2047_1920x0_80_0_0_e420e338cb8c3c827cb72f6cf1e30860.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, նատօ, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին

ռուսաստան, նատօ, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին

Բաժանորդագրվել

Ավելի վաղ «Reuters»–ը գրել էր, թե Պուտինը մտադիր է վերականգնել Խորհրդային Միությունը և Եվրոպայում ԽՍՀՄ ազդեցության ոլորտը։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Իրականությանը չեն համապատասխանում հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն իբր նախատեսում է վերականգնել ԽՍՀՄ ազդեցության ոլորտները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ «Reuters»–ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին, գրել էր, որ իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է վերականգնել Խորհրդային Միությունը և Եվրոպայում ԽՍՀՄ ազդեցության ոլորտը։ Լրագրողները հարցրել են Պեսկովին, թե Կրեմլը տեսել է այդ նյութը և ինչպես կարող է մեկնաբանել աղբյուրների պնդումները։

«Նախ` մենք չգիտենք, թե որքանով են դրանք հավաստի։ Դա մեկ։ Մենք իսկապես տեսել ենք որոշ կցկտուր հաղորդագրություններ, բայց նույնիսկ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա այնպիսի իրավիճակ է, երբ հետախուզությունը որոշ սխալ ենթադրություններ, ուսումնասիրություններ և եզրակացություններ է անում։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», – ասել է Պեսկովը։

Հիշեցենք` ՌԴ նախագհի խոսնակն ավելի վաղ անդրադարձել էր նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այն հայտարարությանը, թե ՌԴ–ն պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Մերցը ՆԱՏՕ-ի երկրների և հատկապես Գերմանիայի ռազմական ծախսերի ավելացումը հիմնավորել էր ԽՍՀՄ–ի վերականգնման և Ռուսաստանի կողմից դաշինքի երկրներից մեկի վրա ենթադրյալ հարձակման վախով՝ առանց որևէ կոնկրետ ապացույց ներկայացնելու։ Պեսկովը կատարյալ հիմարություն էր որակել Մերցի հայտարարությունը։

Leave a Comment