«Ըմբռնումով ենք վերաբերվում». Պեսկովը՝ ԱՊՀ գագաթնաժողովին Ալիևի չմասնակցելու մասին

Կրեմլը
ըմբռնումով է վերաբերվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցում Սանկտ
Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հայտարարել է Ռուսաստանի
նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք
լիովին ըմբռնումով ենք վերաբերվում. իսկապես, բոլոր պետությունների ղեկավարները
շատ-շատ լարված գրաֆիկ ունեն, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախաշեմին։ Մենք
շարունակում ենք զարգացնել մեր գործընկերային հարաբերությունները, մեր
կառուցողական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը նույնպես շարունակում
է մասնակցել համագործակցության բոլոր ձևաչափերին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է
Պեսկովը։

Ավելի
վաղ Ալիևի վարչակազմը հայտարարել էր, որ նա չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում
կայանալիք գագաթնաժողովին խիտ գրաֆիկի պատճառով։

 

Leave a Comment