ՆԳՆ-ն հայտնաբերել ու ձերբակալել է Գյումրիում սպանություն կատարած անձին – Armenia Today

Գյումրիի Լալայան փողոցում մահացած հայտնաբերված 1974 թվականի ծնված Հովհաննես Գ․-ին սպանելու մեջ մեղադրվողը հայտնաբերվել է, հայտնել է ՆԳՆ-ն։

Ըստ հրապարակման՝ դեկտեմբերի 22-ին Լալայան փողոցի տներից մեկում Հովհաննես Գ․-ն մեկ այլ անձի հետ օգտագործել է ոգելից խմիչք, կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, ինչի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Հովհաննես Գ․-ն մահացել է։

Գյումրու 50-ամյա բնակիչը հայտնաբերվել է Վանաձորում և ձերբակալվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնել են ՆԳՆ-ից։

Leave a Comment