Սոնիկն իրականում բավական կարևոր նրբություն է բացահայտել՝ խոսելով սեփական քաղաքական կարիերայի մասին: Փաստորեն՝ ՔՊ-ի ցուցակում ընգրկվելու համար կա մեկ գլխավոր չափանիշ՝ ամեն գնով աջակցել Նիկոլի՝ հայ-ադրբեջանաթուրքական հարաբերությունների կարգավորման տեսլականին, որը տեղի է ունենում Հայաստանի շահերի հաշվին: Եթե նույնիսկ նվիրյալ նիկոլական ես, ՔՊ-ի ադեպտ, ապա քո շանսերը զրոյական կլինեն, եթե դու նույնիսկ մի փոքր կասկածում ես թուրքերի անկեղծությանը:
Սա նշանակում է մեկ բան՝ 2026-ին վերարտադրվելու դեպքում ՔՊ-ն անհամեմատ ավելի ինտենսիվորեն զբաղվելու է Հայաստանը թուքերի տակ գցելու գործով: Հետևաբար՝ եթե ուզում ենք չդառնալ թուրքի բաժին, պետք է ոչ մի կերպ չընտրել սոնիկներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: