Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ գագաթնաժողովին բացակա Ալիևին – 5tv

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանի վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, երկկողմ առևտրի մեկնարկի պայմաններ ստեղծելու որոշման համար։ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցությունը՝ շեշտելով նոր շուկաների հնարավորությունները: Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ, բայց Իլհալ Ալիևը չի մասնակցի նաև այսօր կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ըստ Ալիևի վարչակազմի՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով նա չի մեկնի Սանկտ Պետերբուրգ:

 

Leave a Comment