Կեևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիրը խզվել է դեկտեմբերի 10–ին, նախատեսվում է իրականացնել նախագծի լրամշակում և 2026 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմակերպել շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթաց՝ նպատակ ունենալով շինաշխատանքները իրականացնել ամառային արձակուլների ժամանակահատվածում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության և բարեկարգման վարչության հպետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։
Նա սլայդներով ցուցադրեց լուսանկարները և նշեց. «Երևան քաղաքի կամուրջների և կամրջային կառույցների սպասարկման ծրագրի շրջանակներում իրականացվել են թվով 28 կամրջային ենթակառուցվածքների սպասարկման աշխատանքներ, մասնավորապես դեֆորմացիոն կարերի նորոգում, ջրահեռացման խողովակների մաքրում, վնասված խողովակների փոխարինում նորով, նոր ջրահեռացման դիտահորերի և ցանցերի տեղադրում, անվահրիչների քսահարթեցում, ներկում և ուղղում, ճանապարհային ցանկապատների ներկում, վնասված հատվածների փոխարինում նորով, ճանապարհային լուսանդրադարձիչների փոխարինում և նորի տեղադրում։
Կամուրջների բազլիքների ներկում, կամուրջների հեծանային մակերեսների սվաղում և ներկում, մետաղական կամուրջների կորոզիայի ենթարկված մակերեսների մշակում և ներկում։
Երևանի քաղաքի փողոցների փոսային նորոգման 2025 թվականի ծրագրով նախատեսված 200 000 քառակուսի մետր փոսային նորոգման աշխատանքները իրականացվել են ամբողջ ծավալով։ Վերանշյալ աշխատանքների շրջանակում իրականացվել է նաև մի քանի խոշոր խաչմերուկներում դեֆորմացված ալիքավոր հատվածների ասֆալտ-բետոնե ծածկի ամբողջությամբ փոխարինում»։