
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնել էր, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի գործով դատաիրավական խնդիրները մինչև ամսվա վերջ կլուծվեն ու մոտ ապագայում նա կլինի ազատության մեջ։ Փաստաբանը խոսել է նաև ընտրական առաջիկա գործընթացներին Ղուկասյանի կուսակցության մասնակցության մասին։