Ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը կիսվել է սպասվող «Manifeste» ալբոմի «Per Mané (Eflat Venice Song)» երգից մի փոքրիկ հատվածով:
«Այս երգը գրել եմ Վենետիկում եւ նվիրել իմ դստերը՝ Մանեին։ Նա ծնվել է ուղիղ 4 տարի առաջ՝ ձմեռային արեւադարձի օրը, ու լույս բերել մեր ընտանիք»,- գրել է Համասյանը:
Երաժիշտը հազվադեպ է կիսվում ընտանիքի լուսանկարներով, եւ աղջկա տարեդարձի առթիվ հրապարակումը բացառություն է:
Տիգրան Համասյանը 2015 թվականին ամուսնացել է դերասանուհի Ելենա Պետրոսյանի հետ: Հարսանիքին ամուսինները հայկական տարազներով են եղել:
