Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում | Top-News.am


Մշակույթ


Առաջին անգամ տեղի կունենա ձմեռային «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որը կանցկացվի 2026 թվականի հունվարի 3-ին Ջերմուկում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հանրային հեռուստաընկերությունը բոլորին հրավիրում են մասնակցելու տոնական միջոցառմանը։

Հունվարի 3-ին՝ ժամը 15:00-ից, Ջերմուկում կգործի տեղական արտադրանքի ամանորյա տոնավաճառ, իսկ ժամը 18:00-ին տեղի կունենա տոնական համերգ. բեմում կլինեն սիրված երգիչներ Արամ MP3-ն և Yellowheart խմբի երաժիշտ կատարողները: Տոնական համերգին կմիանա նաև «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթի մասնակից Ալբերտ Արմենակյանը՝ իր մրցութային հայտնի երգով:

Միջոցառման մուտքն ազատ է։
«Ֆեստիվառ Ջերմուկ» երաժշտական փառատոնի անցկացման նպատակով Կառավարության վերջին նիստում ՀՀ պետական բյուջեից համապատասխան հատկացումներ են արվել:



Leave a Comment