Արեյան․ Ձնամաքրման համար առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են

Արեյան․ Ձնամաքրման համար առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են

22 դեկտեմբերի 2025 – 12:38 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ ձնամաքրման համար նախապատրաստական աշխատանքները լիարժեք կերպով կազմակերպված են։

Նրա խոսքով՝ ռեսուրսների բաշխումն արդեն իրականացվել է, ներգրավված է 241 միավոր տարբեր չափերի տեխնիկա, որոնք նախատեսված են տարբեր աշխատանքների կատարման համար։ Նա նաև նշել է, որ աշխատանքներում ներառված է 614 հոգուց կազմված բանվորական անձնակազմ, հայտնում է Radar Armenia-ն։

«Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են»,– ասել է Արեյանը՝ հավելելով, որ Նոր Նորք, Արաբկիր և Շենգավիթ համայնքներում առկա է աղի ու ավազի բավարար պաշար։

Նա ընդգծել է տնտեսվարողների պատասխանատվությունը՝ կոչ անելով մաքրել իրենց սպասարկման գոտիները՝ մայթերն ու հարակից տարածքները։ Արեյանը նաև նշել է, որ դիմել է քաղաքապետին՝ առաջարկելով հանձնարարել վարչական շրջաններին ծանուցումներ ուղարկել տնտեսվարողներին՝ կանոնների պահպանման նպատակով։

«Խիստ հսկողություն սահմանեն ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է, և ստիպված է քաղաքապետարանը պարեկային ծառայության հետ լրացուցիչ աշխատանքներ իրականացնել», – ասել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել այն ավտոլվացման կետերին, որոնք չեն պահպանում կանոնները։

Leave a Comment