Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորները բախվել են 2026 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, հաղորդում է Hurriyet-ը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ քվեարկությունից առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) պատգամավոր Մուստաֆա Վարանքը և ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական» կուսակցության (CHP) փոխնախագահ Մուստաֆա Էմիրը բանավեճի մեջ են մտել։ Այնուհետև խորհրդարանի ամբիոնի առջև կռիվ է սկսվել, որին միացել են նաև այլ պատգամավորներ։
2026 թվականի բյուջեի մասին օրենքն ընդունվել է․փաստաթղթին կողմ է քվեարկել 320 պատգամավոր, դեմ՝ 249-ը: