Ամենաբարձր գնահատանքի է արժանի էներգետիկների մեծ պատասխանատվությունն ու մասնագիտական նվիրվածությունը


Հարգելի էներգետիկներ,

Շնորհավորում եմ Ձեզ Էներգետիկի օրվա կապակցությամբ։

Էներգետիկան Հայաստանի Հանրապետության տնտեսության  զարգացման առանցքային հիմնասյուներից մեկն է։ Էլեկտրաէներգետիկական համակարգի արդյունավետ և կայուն գործունեությամբ է պայմանավորված տնտեսության կարևորագույն ճյուղերի անխափան աշխատանքը, քաղաքացիների կյանքի որակը, ինչպես նաև բնակչության համար լույսի և ջերմության ապահովումը։

Այսօր Հայաստանի և ամբողջ աշխարհի էներգետիկների առջև կանգնած են նոր գլոբալ մարտահրավերներ, որոնց արդյունավետ հաղթահարման պատասխանատվությունը մերն է` գալիք սերունդների համար։

Ոլորտի մասնագետներն իրենց գործունեությունն  իրականացնում են  շուրջօրյա ռեժիմով՝ հաճախ բարդ և պատասխանատու պայմաններում։ Ամենաբարձր գնահատանքի է արժանի նրանց մեծ պատասխանատվությունն ու մասնագիտական նվիրվածությունը, որոնց շնորհիվ ապահովվում է էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների անխափան և կայուն գործունեությունը։

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ անսպառ էներգիա, նոր ձեռքբերումներ, առողջություն և երջանկություն Ձեզ և Ձեր ընտանիքներին։



Leave a Comment