Ամերիկացի երգչուհիներ Շերը և Ուիթնի Հյուսթոնը, ինչպես նաև ռոք երաժիշտ Պոլ Սայմոնը կստանան հատուկ «Գրեմմի» մրցանակ՝ երաժշտության մեջ իրենց ողջ կյանքի ընթացքում ունեցած նվաճումների համար: Այս մասին իր պաշտոնական կայքում հայտարարել է Ձայնագրման արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան:
Ակադեմիան նշել է, որ այս արտիստները տասնամյակներ շարունակ ստեղծել են եզակի կոմպոզիցիաներ՝ միավորելով աշխարհի տարբեր սերունդների ունկնդիրներին: Օրինակ՝ Հյուսթոնի I Will Always Love You երգը, որը թողարկվել է 1992 թվականին, դարձել է պատմության մեջ ամենաշատ վաճառվող կին վոկալիստի սինգլը։
Այս մրցանակը շնորհվում է ձայնագրման արդյունաբերության մեջ նշանակալի ներդրում ունեցած արտիստներին: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 31-ին՝ Գրեմմիի գլխավոր արարողությունից մեկ օր առաջ:
Աղբյուրը` Panorama.am