Մոսկվայի Յասենևայա փողոցի բնակելի շենքի բակում մեքենա է պայթել, որի հետևանքով վարորդը ծանր վիրավորվել է։
Պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 56-ամյա տղամարդը նստել է Kia Sorento մակնիշի մեքենա և հեռացել։ Պայթյունի հետևանքով մեքենան մասնատվել է, իսկ մոտակայքում գտնվող յոթ այլ մեքենաներ վնասվել են։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեքենայի տակ հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Փրկարարները ստիպված են եղել տուժածին շտապ տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր. նրա մոտ ախտորոշվել են բեկորային վերքեր և կոտրվածքներ։
Մի քանի աղբյուրներ հայտնում են, որ հարձակման թիրախը եղել է Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Ֆանիլ Սարվարովը։ Այդ աղբյուրների տվյալներով՝ Սարվարովը պայթյունի հետևանքով բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ռուս գեներալը հիվանդանոցում մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների սպանությունը կազմակերպել է Ուկրաինայի հետախուզությունը: