
Իսրայելցի պաշտոնյաները շաբաթավերջին Թրամփի վարչակազմին զգուշացրել են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային զորավարժությունները կարող են լինել Իսրայելի վրա հարվածի նախապատրաստություն, այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Աղբյուրների տվյալներով՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերի միջև։ Զրույցի ընթացքում Իսրայելի շտաբի պետը մտահոգություն է հայտնել ԻՀՊԿ հրթիռային զորավարժությունների վերաբերյալ։
Զամիրի խոսքով՝ Իրանի հրթիռային տեղաշարժերը և այլ գործողությունները կարող են լինել անակնկալ հարձակման քողարկում։ Այս առումով, շտաբի պետը կոչ է արել ԱՄՆ զինված ուժերին համակարգել պաշտպանական նախապատրաստությունները իսրայելական զինվորականների հետ։