Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթանակով է սկսել միջազգային մրցաշարը

Բաժանորդագրվել

Մոլդովան 3 գոլ է խփել, որից 2-ը՝ սեփական դարպասը։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկած ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Մոլդովայի ընտրանուն: Առաջին կեսում Ռուբեն Նազարեթյանի թիմը մրցակցի ինքնագոլերի շնորհիվ 2 գնդակի առավելություն ստացավ:

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

2-րդ կեսում մրցակիցը մեկ գոլ հետ բերեց, բայց պարտությունից չխուսափեց:

Ռուբեն Նազարեթյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 22-ին, մրցակիցը Ղրղզստանի հավաքականն է:

Նշենք, որ ընկերական միջազգային մրցաշարին մասնակցում են 4 երկրների ՝ Հայաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Վրաստանի հավաքականները: Այս մրցաշարը Հայաստանի հավաքականի համար նախապատրաստություն է Եվրոպայի առաջնության առաջիկա եզրափակչին, որը տեղի կունենա հունվարի 21 – ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ միջազգային խոշոր մրցաշարի եզրափակիչ: Որակավորման փուլում Հայաստանը խմբում գրավել է առաջին տեղը ՝ տանելով 5 հաղթանակ և 1 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Leave a Comment