Ալիևը խիտ գրաֆիկի պատճառով չի մասնակցի Սանկտ Պետերբուրգի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ալիևը խիտ գրաֆիկի պատճառով չի մասնակցի Սանկտ Պետերբուրգի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին և այսօր նախատեսված ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չի մասնակցի։

Ըստ երկրի նախագահի աշխատակազմի տվյալների՝ Ալիևը չի մասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ, իսկ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չի մասնակցի խիտ գրաֆիկի պատճառով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment