Ալիեւը որոշել է անտեսել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմը, պատճառը Իլհամ Ալիեւի «խիտ աշխատանքային ժամանակացույցն» է:

 

Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Իլհամ Ալիեւը կմասնակցի ոչ պաշտոնական գագաթնաժողովին եւ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ: 

Leave a Comment