ՀՀ-ն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս. Դավիթ Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի օրվա առիթով.

«Հարգելի՛ էներգետիկներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ։
Ձեր պատասխանատու և նվիրված աշխատանքն առանցքային նշանակություն ունի երկրի կայուն զարգացման, տնտեսական առաջընթացի և յուրաքանչյուր քաղաքացու առօրյա բարեկեցության համար։

Էներգետիկ համակարգի անխափան գործունեությունը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, ճշգրտություն և շարունակական զարգացում։
Այս աշխատանքի արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս: Ավելին՝ Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։

Այս օրը ևս մեկ առիթ է գնահատելու ձեր ներդրումը Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման, ոլորտի արդիականացման և նորարարական լուծումների ներդրման գործում։

Մաղթում եմ ձեզ առողջություն, անվտանգ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ և շարունակական զարգացում՝ ի բարօրություն մեր երկրի։
Շնորհակալություն ձեր կարևոր առաքելության և կատարած աշխատանքի համար»։

Leave a Comment