«Ադրբեջանական պետության զարգացման տրամաբանությունն անկախ իրենց կամքից փոխվում է»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական պետության զարգացման տրամաբանությունն անկախ իրենց կամքից փոխվում է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի քաղաքականությունն ու գաղափարական պայքարը 90-ականներից կառուցված է հայերի դեմ ատելության և թշնամության վրա:
Ավելին, Ադրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրության կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը:
ՀՀ իշխանության միակողմանի զիջումների, պարտության շղթայի և անվերջանալի թվացող քծնանքի պայմաններում, Ադրբեջանում ներքին կայունությունը պահպանելու և տասնամյակներով արատավոր բարքերն արդարացնելու նոր գաղափարական հենք դեռ չի ստեղծվել, ինչն Ալիևների իշխանության համար իսկապես լրջագույն խնդիր է:
Այստեղ հարցն այն չէ, որ այդ իշխանությունը փլուզման եզրին է կամ ցնցումների մեջ, համենայդեպս ադրբեջանական պետության զարգացման տրամաբանությունն անկախ իրենց կամքից փոխվում է:
Մի կողմից Ադրբեջանի առավելապաշտական պահանջներն իրականացվել են, մյուս կողմից՝ Ադրբեջանը նոր պահանջներ, արհեստական խնդիրներ է առաջադրում, որի հիմքում նաև նոր իրավիճակի մարսումն ու իրադրությանը համարժեք նոր գաղափարական հայեցակարգի ընդունումն է»:

Leave a Comment