
Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԷՍ Ո՞ՒՐ ՀԱՍԱՆՔ
Լրագրությունը որպես տեղեկատվության միջոց պարտադրված է չեզոք լինել իր լուսաբանություններում, բայց այլևս պայթել է լրատվության սիրտը։ Հայրենիքի նկատմամբ սերը և երկրի պղտոր հեռանկարը, մոռացության է մատնել մասնագիտական դիրքորորշումը։ Լրագրողը դարձել է երկրի անվտանգության և պայծառ ապագայի համար մղվող անողոք պայքարում ավանգարդային ամենաքաջարի փաղանգը։
Աշխարհն, այո, շուռ է եկել…
Էս ի՞նչ քֆուր դարի հասանք…»։
Աղբյուրը` Լևոն Ջավախյան