«Այս տգիտությունն արտաբերողը Քըլըչի քայլիստ Ռուբենի հայրն է». Գագիկ Համբարյան

«Այս տգիտությունն արտաբերողը Քըլըչի քայլիստ Ռուբենի հայրն է». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քըլըչի քայլիստ Ռուբենի հայրն է, Նիկոլի ասած՝ նախկիններից է:
Ըստ սրա, ՊԱԿ-ի գործակալ լինելը, եթե հայրենասիրական գործ լիներ հիմա ինքնաբացահայտվածներ էլ կլինեին:
Մի փոքր այստեսակ ծառայությունների մասին պատկերացում ունեցող մարդն այսպիսի տգիտություն չէր արտաբերի, քանի որ այդտեսակ ծառայությունների գործակալները բացահայտվում են միայն համապատասխան ծառայության թույլտվությամբ:
Փաստորեն, ըստ սրա, իսրայելական Մոսադի, նախկին արևելագերմանական Շտազի-ի և խորհրդային ՊԱԿ-ի, թուրքական ՄԻՏ-ի, բրիտանական ՄԻ-ի, ամերիկյան ԿՀՎ-ի և այլ երկրների այստեսակ ծառայությունների տեղի գործակալները, եթե չեն բացահայտվել ու բացահայտվում, ապա նրանք ինչ-որ վատ բաներով եմ միայն զբաղված և հայրենասեր չեն:
Հետաքրքիր է, այս մտքի հեղինակ Կարապետը քանի՞ գործակալի անուններ կարող է տալ, Մոսադից կամ ամերիկյան ԿՀՎ-ից, ովքեր իրենք իրենց բացահայտել են առանց իրենց նախկին գործատուի թույլտվությամբ:
Ի դեպ, ՊԱԿ-ի գործակալ ասելով չմոռանաք, որ Հայաստանը 70 տարի եղել է այդ ՊԱԿ-ը ստեղծած պետության անդամ և այդ ծառայությունում աշխատողներ ՀԽՍՀ քաղաքցիները եղել են այդ երկրի քաղաքացիներ»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան

Leave a Comment