Իսրայելում կկայանա եռակողմ գագաթնաժողով՝ Նեթանյահուի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների մասնակցությամբ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վաղը Երուսաղեմում կհանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ. հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։

Նա երկկողմ հանդիպում կունենա յուրաքանչյուր առաջնորդի հետ, այնուհետև կանցկացվի եռակողմ գագաթնաժողով, որին կհաջորդեն հայտարարություններ մամուլի համար։

ՆԱՏՕ-ի երեք երկրները դիտարկում են Արևելյան Միջերկրականում արագ արձագանքման համատեղ ռազմական ուժեր ստեղծելու հնարավորությունը Թուրքիայի ռազմական հզորության ընդլայնման վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին, անցյալ շաբաթ հայտնել էին հունական լրատվամիջոցները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment