«Բարսելոնան» տրանսֆերային առաջարկ է ստացել թիմի փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու համար։ Այս մասին հայտնում է Krrish-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական գրանդին Լևանդովսկու տրանսֆերը ձեռք բերելու համար դիմել է թուրքական «Ֆեներբախչեն»։ Ակումբը «կապտանռնագույններին» առաջարկել է 10 միլիոն եվրո։
«Բարսելոնայում» դեռևս վերջնական որոշում չկա, սակայն անձամբ Լևանդովսկին չի ցանկանում հեռանալ թիմից մրցաշրջանի կեսին։
Ընթացիկ մրցաշրջանում լեհ գոլահարը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։