Ելիսեյան պալատից մինչև 40,000 եվրո արժողությամբ սպասք են գողացել – Armenia Today

Ելիսեյան պալատից գողացել են մինչև 40,000 եվրո արժողությամբ սեղանի սպասք և ճենապակի, հայտնել է The Guardian-ը։

Ֆրանսիայի նախագահի պաշտոնական նստավայրից գողության գործով ձերբակալվել է պալատի աշխատակիցը, որը պատասխանատու էր արծաթե սպասքի պահպանման համար, ինչպես նաև նրա երկու հանցակիցները։

Հետաքննիչների տվյալներով՝ գողացված իրերը, այդ թվում՝ Սևրի արտադրամասի իրերը, որոնք համարվում են ազգային ժառանգության մաս, հանվել են պալատից և վաճառքի են հանվել առցանց աճուրդներում։ Գողության մասին հայտնել է պալատի գլխավոր սպասավորը, ինչը հիմք է հանդիսացել հետաքննության համար։

Հետաքննիչները ձերբակալվածի տնից, մեքենայից և անձնական պահարանից առգրավել են մոտ 100 իր։ Դատախազությունը կարծում է, որ աշխատակցի գույքագրման գրառումները կարող էին վկայել հետագա գողությունների նախապատրաստման մասին։ Դատավարությունը նշանակված է փետրվարին։

Հոկտեմբերի սկզբին գողություն էր կատաարվել Փարիզի Լուվրի թանգարանում։ Ամբողջ գործընթացը տևել է մոտ յոթ րոպե։ Այդ ընթացքում գողերը, քողարկվելով որպես աշխատողներ, թանգարանից գողացել են ավելի քան 100 միլիոն դոլարի արժողությամբ թագավորական զարդեր։

Leave a Comment