Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ էջերից մեկը. կալանավորված արքեպիսկոպոսներ

Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը։ Այս մասին ասված է կալանավորված Բագրատ արք․ Գալստանյանի և Արշակ արք․ Խաչատրյանի հայտարարության մեջ: Հայտարարությունը հրապարակվել է «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջում: Կալանավորված արքեպիսկոպոսներն անդրադարձել են դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի հավաքին, որը հրավիրել էին վարչապետին աջակցող 10 արքեպիսկոպոսները, որոնք պահանջում են կաթողիկոսի հրաժարականը: «Հակաեկեղեցական հրոսակախումբն իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայր Աթոռ, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։ Քստմնելի էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել՝ շփոթված և շվարած հայացքներով»,- ասված է հայտարարության մեջ։ Բագրատ […]

Leave a Comment