Oragir.News-ը «ԶՈԻԼԱԼ ԱԳՐՈ» և «ԱՍ Կոնցեռն» կազմակերպությունների հետ համատեղ ներկայացնում է 4-րդ ԳյուղCast.-ը:
ԳյուղCast.-ն այս անգամ քննարկել է օրգանական գյուղատնտեսության և մարդու առողջության փոխկապակցվածությունը, ոլորտի հետ կապված խնդիրները:
ԳյուղCast.-ի 4-րդ եթերի առաջին իսկ վայրկյաններին «ԶՈՒԼԱԼ ԱԳՐՈ» գիտաարտադրական կազմակերպության հիմնադիր Աննա Գրիգորյանը հրավիրեց ունկնդրելու այս հետաքրքիր թեման․
«Հրավիրում ենք բոլորիդ այս հետաքրքիր թեման ունկնդրելու, բայց չենք մոռանում մեզ հետ վերցնել մեկ բաժակ ջուր և հանգստացող հաբեր, որովհետև գիտենք, որ ճշմարտությունը լսելը երբեմն ականջին այնքան էլ հաճելի չէ»,- ասաց նա:
«ԱՍ Կոնցեռն» կազմակերպության հիմնադիր Սուսաննա Չելիկյանը ժամանել էր տաղավար Վայող Ձորի մարզից, որտեղ մասնակցել էր օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ սեմինարի, ստացել մրցանակներ՝ էլեկտրական մկրատների, սրսկիչների տեսքով՝ շնորհված ՄԱԿ-ի գրասենյակի կողմից, որի արդյունքում ևս մեկ անգամ վերջինս արձանագրեց, որ մարզը գնալով ծաղկում է:
ԳյուղCast-ի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում օրգանական գյուղատնտեսությանն առնչվող հիմնահարցերին, ընդգծեցին օրգանական գյուղատնտեսության և մարդու առողջության փոխկապակցվածությունը, մատնանշելով դրա կարևորությունը՝ որպես էկոհամակարգային հայեցակարգ:
Աննա Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստանը լինելով փոքր երկիր, մրցունակ չէ տարածաշրջանում արտադրողականության ծավալային տեսանկյունից, հետևաբար՝ արժեք ստեղծելուց պետք է շեշտադրում կատարել բարձրարժեք, օրգանական, շուկայում ներկայանալի ապրանք-արտադրանքի՝ ավելի բարձր գնաքաղաքականության վրա:
Պատասխանելով Հայաստանում օրգանական գյուղատնտեսության մակնանշման գործընթացներին առնչվող հարցին, նա հիշատակեց, որ երկրի ներսում իրականացվում է ավելի շատ փաստաթղթավորման ձեռքբերման, քան առաջատար երկրներ արտահանման գործընթաց, այն էլ մոնոպոլիստական, ոչ մրցակցային պայմաններով: Գրիգորյանը մեջբերեց դեպքեր, երբ օրգանական սերտիֆիկացման ճանապարհին, հավաստագրումն իրականացնող կազմակերպության կողմից հետադարձ կապ-աջակցության տրամադրումը՝ առնչվող վնասատուների և հիվանդությունների կանխարգելման ոչ քիմիական եղանակներով պայքարի միջոցառումներին, այնքան ուշացած և անժամանակ է տեղի ունեցել, որ հաճախ լուծման ճանապարհների բացակայության հետևանքով գյուղմշակության օբյեկտի ողջ խմբաքանակը գնացել է ոչնչացման:
Նա նաև անդրադարձավ «Գյուղատնտեսական հոգեբուժարան» նախագծի գաղափարական փոխկապակցվածությանը օրգանական գյուղատնտեսության հետ և հիշեցրեց, որ «ԶՈՒԼԱԼ ԱԳՐՈ» գիտաաարտադրական կազմակերպության Հայաստան մուտք գործելու նպատակը հենց գյուղոլորտի հեղաշրջումն է եղել, կա և կմնա:
Զրույցի ընթացքում ներկայացվեցին կարծրատիպային դարձավ մի քանի տարածված խնդիրներ, որոնցից են օրինակ այն, որ գյուղացիական տնտեսության ներկայացուցիչները չունեն այն ընկալումը, որ ոլորտում գործունեություն ծավալողները պարտադիր չէ լինեն ավագ սերնդի ներկայացուցիչներ, ավելի կոնկրետ հստակ սեռատարիքային պատկանելիության։ Եվ ապա հին, ոչ արդի մեթոդների կիրառումը ժամանակակից գյուղատնտեսությունը չի ընդունում և չի օգտագործում:
Աննա Գրիգորյանն ասաց նաև, որ առողջ մրցակցային պայմաններում միայն կարելի է հասնել ոլորտային զարգացման, կատարելագործման, իսկ դրա բացակայության հետևանքով «թույլերը» լքում են ասպարեզը՝ սա անկախ ոլորտային առանձնահատկություններից:
Անդրադարձ կատարվեց «օրգանական» հասկացության հանդեպ անվստահության հանգամանքին։ Մասնագետի կողմից մեջբերվեց գործնականում գյուղացիական տնտեսության ներկայացուցիչների վերաբերմունքը։ Վերջիններիս համար էական չէ այնքան փաստաթուղթը, որքան ԵՄ երկրներ արտահանելու դեպքում տվյալ ապրանքը համապատասխան լաբորատոր հետազոտություն անցնելուց հետո որպես «օրգանական», «էկո» կամ «բիո» դասակարգումը, այսինքն՝ արհեստական և սինթետիկ տարատեսակ նյութերից զերծ լինելու մասին թղթային ապացույցը:
Եվս մեկ անգամ մատնանշվեց, թե որքան կարևոր է մարդու օրգանիզմ ներթափանցող, էներգիայի հիմնական աղբյուր հանդիսացող սննդի օրգանական ծագումնաբանությունը։ Աննա Գրիգորյանը նշեց, որ բացի մարդու տարիքային բնականոն օրգանիզմային փոփոխությունները, սննդի, օդի և էկոհամակարգերի որակն ուղիղ փոխկապակցված է մարդու առողջության հետ և ունի իր հստակ ազդեցությունը:
Սուսաննա Չելիկյանը հետաքրքրվեց պետության կողմից սննդի որակի վերահսկողության խնդրով, մատնանշվեց ազգային կամ միջազգային ստանդարտների, մեթոդների բացակայությունը, որի հետևանքով օբյեկտիվ վերահսկողությունը բաց, կամ միգուցե գրեթե անհնարին է՝ առկա իրավիճակային պայմաններում:
Սուսաննա Չելիկյանն անդրադարձավ նաև պետության կողմից տրամադրվող գյուղաջակցության ծրագրերին, դրանց տրամադրման նպատակային լինելուն, ինչպես նաև հարցրեց՝ արդյո՞ք տրամադրվող աջակցությունների արդյունքում գյուղատնտեսությունը զարգանում է:
Ի պատասխան, Աննա Գրիգորյանը, մանրամասնելով առաջարկվող ծրագրերի ակունքներն ու սկզբունքները, արձանագրեց, որ դրանք նախատեսված չեն հասարակ գյուղացու համար, հետևաբար զարգացում և ոլորտային առաջխաղացում չի կարող դիտարկվել: Օրինակներից էին՝ ինտենսիվ այգեգործության, ջերմոցաշինության, անտառհիմնման և անտառվերականգնման ծրագրերը, որոնք գրված են նպատակային՝ կոնկրետ մարդկանց համար: Բանավոր իրականացրեց նաև դրանց տնտեսական արդյունավետության վերլուծությունը՝ ըստ ծրագրի պահանջների և չափորոշիչների:
Սուսաննա Չելիկյանն էլ ևս մեկ անգամ բարձրաձայնեց ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) աշխատանքային ցավալի սկզբունքը, որն արդեն կարծես, թե հոգնեցնող է դարձել:
Աննա Գրիգորյանը պատմեց Հայաստանից դեպի ԵՄ հայկական ծիրան, սալոր և դեղձ արտահանման այս տարվա աշխատանքային փորձի մասին: Նշված մրգերի մթերումն իրականացվել էր այն այգիներից, որոնց մշակությունն իրականացվել էր իրենց կազմակերպության կողմից արտադրվող ագրոպրեպարատների և օրգանական պարարտանյութերի կիրառման արդյունքում:
ԳյուղCast նախագծի համահեղինակներ Սուսաննա Չելիկյանը և Աննա Գրիգորյանը բացելով փոքրիկ փակագծեր բարձրաձայնեցին, որ օրեր անց՝ 2025-ի դեկտեմբերի ավարտին Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի թիրախային համայնքներում իրականացնելու են տեղեկացվածության, գիտելիքների բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ և տարածաշրջանի բնակիչներին հորդորեցին հետևել ժամականացույցին, որ բաց չթողնեն դասընթացներին մասնակցելու հնարավորությունը:
Աննա Գրիգորյանի այն հարցին, թե ի՞նչ կարծիք կհնչեցնի Սուսաննա Չելիկյանը վերջերս այդքան շատ քննարկվող առողջապահական համակարգում ներդրվող բժշկական ապահովագրության օրենքի նախագծի մասին, հնչեց այն միտքը, որը ծրագիրը որպես նախագիծ վատը չէ, սակայն ունի այնքան բացեր և սխալ մոտեցումներ, որ առաջիկա ժամանակահատվածում արագ կերպով ներդնելու դեպքում ավելի շատ կձախողի, քան կունենա նպատակաուղղված առողջ արդյունք: Վերլուծության արդյունքում, զրուցակիցները եկան այն եզրահանգման, որ այդ «հում» և «ոչնչի մասին» նախագիծը հասարակությանը նորից տանելու է դեպի վճարովի բժշկական ծառայությունների մատուցում, այլ ոչ հակառակը:
Զրուցակիցներն ընդգծեցին, որ այս ամենը ևս մեկ անգամ ստիպում է հիշել, որ իրական օրգանական գյուղատնտեսության զարգացումն այնքան կարևոր է, որի շնորհիվ գոնե փոքր-ինչ կմեղմվի մարդու առողջության վատթարացման գործընթացը և մարդիկ ավելի առողջ կլինեն:
Որպես եզրափկակիչ խոսք, Աննա Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ օրգանական գյուղատնտեսությունն ունի ապագա Հայաստանում, եթե մեզանից յուրաքանչյուրը լինի պահանջատեր, մթերվող գյուղմթերքի վերաբերյալ սահմանվի պետական վերահսկողություն՝ համապատասխան մասնագետների և սարք-սարքավորումների ներդրման համակարգերով:
Մանրամասները՝ տեսանյությում։