Փարիզից դեպի Կորսիկայի Այաչչո քաղաք թռչող Air France-ի ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Լիոնում տեխնիկական անսարքության պատճառով: Ուղևորները պնդում են, որ տեսել են ինքնաթիռի թևի այրվելը, հաղորդում է RTL ռադիոկայանը։
«Air France-ի ինքնաթիռը (Փարիզից դեպի Այաչչո – խմբ.) շաբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, տեխնիկական անսարքության պատճառով շեղվել է ուղղությունից և արտակարգ վայրէջք կատարել Լիոնում։ Մոտավորապես ժամը 18:00-ին ուղևորները լսել են խուլ ձայն… Նրանցից ոմանք պատուհանից տեսել են ինքնաթիռի թևի այրվելը», – կիրակի օրը հաղորդել է ռադիոկայանը։
Ավիաընկերությունը իր հայտարարության մեջ նշել է միայն «տեխնիկական անսարքության» մասին՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։