Մարգարիտա Սիմոնյանը դարձել է Կուբանի Պրիմորսկո-Ախթարսկի շրջանի պատվավոր քաղաքացի

Բաժանորդագրվել

Որոշումը միաձայն ընդունվել է շրջանի պատգամավորների կողմից:

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին շնորհվել է Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախթարսկի քաղաքային օկրուգի պատվավոր քաղաքացի կոչումը, տեղեկանում ենք շրջանի պատգամավորների խորհրդի որոշումից:

«Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախթարսկի մունիցիպալ շրջանի պատվավոր քաղաքացի կոչում շնորհել Մարգարիտա Սիմոնի Սիմոնյանին», – ասվում է փաստաթղթում:

Շրջանի ղեկավար Մաքսիմ Բոնդարենկոն Telegram-ալիքում հրապարակել է որոշումը՝ նշելով, որ այն պատգամավորների կողմից ընդունվել է միաձայն:

«Մարգարիտա Սիմոնին շատ է սիրում Պրիմորսկո-Ախթարսկի շրջանը և դաշնային հեռուստաալիքներով մեծ սիրով է խոսում դրա զբոսաշրջային գրավչության և գեղեցիկ բնության մասին… Նա լրագրող՝ մեծատառով, առատաձեռն հոգի, Կուբանի և Ռուսաստանի հայրենասեր և այժմ Պրիմորսկո-Ախթարսկի քաղաքային շրջանի պատվավոր քաղաքացի է», – հայտարարել է Բոնդարենկոն։

Անցյալ հինգշաբթի Սիմոնյանին շնորհվել է Կրասնոդար քաղաքի պատվավոր քաղաքացի կոչումը։

«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ծնվել և կրթություն է ստացել Կրասնոդարում և իր լրագրողական կարիերան սկսել է որպես Կրասնոդարի հեռուստառադիոընկերության թղթակից։

Leave a Comment