Ռուսաստանի դեմ ուղղված ցանկացած գործողություն կարժանանա հակազդեցության․ Լավրով

Ռուսաստանի դեմ ուղղված ցանկացած գործողություն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառումը, կարժանանա հակազդեցության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեջբերում է «Իզվեստիա»-ն։

«Կյանքը դարերի ընթացքում ապացուցել է, որ յուրաքանչյուր գործողություն ունի հակազդեցություն», – ասել է Լավրովը։

Դիվանագետը ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտում է համաձայնության գալ գործող և արդյունավետ մեխանիզմների շուրջ, որոնք կարող են ապահովել առևտրային և տնտեսական կապերը։

Leave a Comment