Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի Շաքիի շրջանի գյուղացիների վրա գայլ է հարձակվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Միջադեպը գրանցվել է դեկտեմբերի 20-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Բիդեյզ գյուղում։

Հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու կին և մեկ երեխա։

Նրանք հոսպիտալացվել են տարբեր ծանրության վնասվածքներով։

Ընթանում է հետաքննություն։



Leave a Comment