Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գրոհը շարունակվում է։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսները կոչ արեցին քաղաքացիներին միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:
Այս կոչից հետո Մայր Աթոռում հավաքվեցին նաև Վեհափառի և Հայ Առաքելական եկեղեցու աջակիցները և Նիկոլ Փաշինյանի Մայր Աթոռը գրոհելու փորձը ձախովեց։
Սակայն շատերը պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը նորից փորձելու է գրոհել Մայր Աթոռը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը հաջորդ անգամ ե՞րբ կգրոհի Էջմիածինը»։
Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կգրոհի, երբ ցանկանա, որոշներն էլ ասացին, որ նա պղծում է սրբությունները։
«Երբ էլ ուզի կգրոհի, թուղթն էլ ա իրա ձեռքը, թանաքն էլ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չգիտի, թե երբ, բայց Նիկոլ Փաշինյանն անպայման նորից գրոհելու է։
«Չգիտեմ՝ երբ կգրոհի, բայց գրոհելու է, էս փորձնական էր, ուզում էր ստուգեր ժողովրդի տրամադրությունը, բայց հուսով եմ խելքի կգա ու տենց քայլի չի դիմի»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Փաշինյանի վրա օրենքն էլ չի ազդում։
«Էնքան դժվար հարց եք տալիս, երբ էլ ուզի, Նիկոլին ոչ օրենք է ազդում վրան, ոչ մի բան։ Նիկոլին ինչ կա, սրբությունները պղծելով գնում ա»,-ասաց նա։
«Ինքն ամեն օր էլ գրոհում ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․