ԵՄ-ում Ամանորի քաղաքային միջոցառումների համար վճարում են հասարակ քաղաքացիները. Զախարովա

https://arm.sputniknews.ru/20251221/em-um-amanvori-qaghaqajin-mijvocarumneri-hamar-vtsharum-en-hasarak-qaghaqacinery-zakharvova-97108177.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97020315_144:0:1344:900_1920x0_80_0_0_bbb34adbaa82b6404ecb5ed688683d2a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարիա զախարովա, եվրամիություն, ամանոր, սուրբ ծնունդ

մարիա զախարովա, եվրամիություն, ամանոր, սուրբ ծնունդ

Բաժանորդագրվել

Դիվանագետն ավելի վաղ հայտնել էր ԵՄ-ում էլեկտրաէներգիայի և գազի գների աճի մասին, որն առաջին հերթին պայմանավորված էր ռուսական էներգակիրներից հրաժարվելով։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Եվրամիության երկրների իշխանությունների ձախողված տնտեսական քաղաքականության պատճառով Ամանորն ու Սուրբ ծնունդը պետք է «փրկեն» բիզնեսը և հասարակ քաղաքացիները, որոնք գումար են հավաքում տոնական լուսավորության համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կարո՞ղ էին արդյոք գերմանացիները դեռ մի քանի տարի առաջ ենթադրել, որ Կիևի ռեժիմին աջակցելու և ռուսական հուսալի էներգակիրներից հրաժարվելու Բրյուսելի և առաջատար եվրամայրաքաղաքների խելահեղ քաղաքականությունը կմթագնի դեկտեմբերյան տոները»,- նշել է Զախարովան Telegram-ալիքում։

Նրա խոսքով՝ սպառնալիքի տակ է հայտնվել Բրանդենբուրգյան դարպասների ամանորյա տոնակատարությունը, այսինքն՝ կենդանի երաժշտությամբ և հրավառությամբ բացօթյա միջոցառումը, որին ամբողջ Եվրոպայից մարդիկ էին գալիս մասնակցելու:

«Դեռ ամռանը Բեռլինի քաղաքապետը հայտարարել էր, որ գումար չկա, ուստի ավանդական մասշտաբի վրա հույս մի դրեք, հնարավորինս համեստ կլինի։ Նաև հայտնի է դարձել, որ վերջին տասնամյակների ընթացքում գրեթե առաջին անգամ խնայողության պատճառով Բեռլինի օրենսդիրներն ամբողջությամբ չեղարկել են Կուրֆյուրստենդամ բուլվարի՝ Բեռլինի խոշորագույն փողոցներից մեկի սուրբծննդյան լուսավորությունը», – հայտնել է Զախարովան։

Ինչպես նշել է ռուս դիվանագետը, օգնության են հասել հասարակ քաղաքացիները և պատասխանատու բիզնեսը։

«Բրանդենբուրգյան դարպասի մոտ տոնի համար ընդհանուր ուժերով գտել և վճարել են նոր կապալառուի համար, իսկ Կուրֆյուրստենդամի լույսերի համար գումար են տվել անգամ թոշակառուները։ Կարծես թե գումարը հավաքվում է․ Սուրբ ծնունդը կլինի»,- նշել է Զախարովան։

Նա նշել է` այն, որ Սուրբ ծննդի համար գումար է հավաքվել, հույս է ներշնչում, ։

«Տա Աստված, ուշքի գան և դադարեն իրենք իրենց տանջելը» – եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ դիվանագետը հայտնել էր ԵՄ-ում էլեկտրաէներգիայի և գազի գների աճի մասին, որն առաջացել էր առաջին հերթին ռուսական էներգակիրներից հրաժարվելու պատճառով: Նրա խոսքով՝ Բրյուսելի և եվրոպական մի շարք մայրաքաղաքների քաղաքական որոշումը ստիպում է տեղական իշխանություններին անցնել խիստ խնայողության ռեժիմի, հրաժարվել տոնական միջոցառումներից և ավանդական լուսավորությունից:

Leave a Comment