Պուտինն առանձին շփումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ․ Պեսկով – Armenia Today

Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը նրանց հետ առանձին-առանձին անպայման կշփվի»,- հստակեցրել է Պեսկովը։

Նա նշել է, որ ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական շփումները միշտ ուղեկցվում են երկկողմ զրույցներով։

«Իրականում հենց սա է այդ ձևաչափի արժեքը»,- հավելել է Պեսկովը։

Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, իսկ դեկտեմբերի 22-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Երկու միջոցառումներին մասնակցելու նպատակով Փաշինյանը դեկտեմբերի 21-ից 22-ը կլինի ՌԴ-ում։

Leave a Comment