
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը վստահություն է հայտնել, որ այն դրույթները, որոնք եվրոպացիներն ու ուկրաինացիները փորձում են ներառել խաղաղության ծրագրում, չեն նպաստում երկարաժամկետ խաղաղության հասնելուն։
«Ես ավելի քան վստահ եմ, որ այն դրույթները, որոնք եվրոպացիներն ու ուկրաինացիները ներկայացրել են և փորձում են ներառել, ակնհայտորեն խախտում են փաստաթղթերը և խաթարում երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորությունը», – լրագրողներին ասել է Ուշակովը։