36 ժամով կջրազրկվեն Երևանի 2 վարչական շրջաններն ամբողջությամբ և 1 վարչական շրջանի որոշ հասցեները

Դեկտեմբերի 24-ից 25 -ը 36 ժամով կջրազրկվեն Երևանի 2 վարչական շրջաններն ամբողջությամբ, ինչպես նաև՝  1 վարչական շրջանի  որոշ հասցեներն ու հարակից բնակավայրերը


ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 24-ից 25 -ը 36 ժամով կջրազրկվեն Երևանի 2 վարչական շրջաններն ամբողջությամբ, ինչպես նաև՝ 1 վարչական շրջանի որոշ հասցեներն ու հարակից բնակավայրերը։


Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 25-ը ժամը-22.00 կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը։


Ավան վարչական շրջանը ամբողջությամբ՝ բացառությամբ Ավան Դուրյան թաղ. 31, 32, 33, 34, 38, 39, Չարենց թաղամասի 12 շենքերի: Գ.Առինջ Դուրյան,Վ. Տերյան, Մ.Մկրտչյան, Պ.Սևակ և Խ.Աբովյան թաղամասերը:


Նոր-Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ զանգվածները, Գր. Լուսավորիչ Բ/Կ, Պաշտպանության Նախարարության շենքը։


Նորք-Մարաշ վարչական շրջանը ամբողջությամբ։


Էրեբունի վարչական շրջան՝ Սարի Թաղ 1-28, Վարդաշեն 1-12, Մուշական 1-10, Դ.Բեկի փողոցների ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment