Եթե կա քաղաքական կամք. Պեսկովը՝ Պուտինի և Մակրոնի երկխոսության հնարավորության մասին

https://arm.sputniknews.ru/20251221/ete-ka-qaghaqakan-kamq-peskvovy-putini-ev-makrvoni-erkkhvosutjan-hnaravvorutjan-masin-97106418.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_75fc167155237f75d472780e41bd0b73.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, էմանուել մակրոն, ֆրանսիա, ռուսաստան

դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, էմանուել մակրոն, ֆրանսիա, ռուսաստան

Բաժանորդագրվել

Ֆրանսիայի առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպային օգտակար կլինի վերսկսել երկխոսությունը ՌԴ նախագահի հետ:

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսություն վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, եթե կա փոխադարձ քաղաքական կամք: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպային օգտակար կլինի առաջիկա շաբաթներին վերսկսել երկխոսությունը ՌԴ նախագահի հետ:

«Նա (Մակրոնը – խմբ.) Պուտինի հետ զրուցելու պատրաստակամություն է հայտնել։ Այստեղ շատ կարևոր է հիշել այն, ինչ ասել է նախագահը ուղիղ եթերով։ Նա նույնպես պատրաստակամություն է հայտնել երկխոսություն վարել Մակրոնի հետ։ Այդ պատճառով, եթե կա փոխադարձ քաղաքական կամք, ապա դա կարելի է միայն դրական գնահատել», – ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հույս ունի՝ Եվրոպան կվերադառնա Մոսկվայի հետ երկխոսությանը՝ նշելով, որ նման գործընթացը կդառնա անխուսափելի եվրոպական էլիտաների փոփոխության հետ մեկտեղ։

Պուտինը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով

Leave a Comment