Ձմեռային արևադարձ․ ամենաերկար գիշերը և քարե օրացույցներ՝ արևածագը դիմավորելու համար

https://arm.sputniknews.ru/20251221/dzmerajin-arevadardz-amenaerkar-gishery-ev-qare-oracujcner-arevatsagy-dimavvorelu-hamar-97105139.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0b/46543766_176:0:1600:1068_1920x0_80_0_0_6529726fab1626588d36558b9b91f216.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քարահունջ, զորաց քարեր, հայաստան, «հայկական սթոունհենջ», արև, արեգակ

քարահունջ, զորաց քարեր, հայաստան, «հայկական սթոունհենջ», արև, արեգակ

Բաժանորդագրվել

Ինչ ընդհանուր բան ունեն ձմեռային արևադարձն ու Նոր տարին: Եվ ինչու էին մեր նախնիները նշում տարվա ամենաերկար գիշերը:

Տարվա վերջում, երբ Հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենակարճ ցերեկը, տեղի է ունենում մի իրադարձություն, որը հազարավոր տարիներ որոշել է բոլոր քաղաքակրթությունների կյանքի ռիթմը: Դա ձմեռային արևադարձն է, որը սովորաբար դեկտեմբերի 21-ին կամ 22-ին է:

Ժամանակակից մարդը գրեթե ուշադրություն չի դարձնում այս աստղագիտական ամսաթվին, բայց նախնիների համար դա կարևոր էր ինչպես առեղծվածային իմաստով, այնպես էլգործնական նշանակությամբ, գրում է «Գիտություն» պարբերականը:

Ձմեռային արևադարձն այն օր է, երբ Հյուսիսային կիսագունդն առավելագույնս շեղվում է Արևից։ Այս երևույթի պատճառը պարզ է. երկրի առանցքի 23,5° ուղեծրի հարթության վրա թեքվելու պատճառով արևը երկնքում իր տարեկան շարժման ընթացքում հասնում է հորիզոնի վրա ամենացածր կետին:

Արևադարձի պահը որոշվում է րոպեի ճշգրտությամբ: 2025-ին այն տեղի է ունենալու դեկտեմբերի 21-ին (Երևանիժամանակով 19:03-ին): Հենց այս պահից է, որ ցերեկվա ժամանակահատվածը` մինչև այդ առավելագույն նվազելով, սկսում է աննշան աճել։ Այս իրադարձությունից մի քանի օր առաջ և հետո Արեգակը կարծես «քարանում» է նույն բարձրության վրա, ինչը երևույթին«արևադարձ» անունն է տվել:

Այս պահին օրվա տևողությունը մեծապես տատանվում է՝ կախված աշխարհագրական լայնությունից։ Եթե Մոսկվայում ամենակարճ օրը տևում է 7 ժամ, Սանկտ Պետերբուրգում՝ 6 ժամից պակաս, ապա Հյուսիսային բևեռային շրջանից վերև՝ Պոլյարնիե Զորի քաղաքում, արևը երևում է ընդամենը 18 րոպե։ Միևնույն ժամանակ, Անտարկտիդայում բևեռային օր է, իսկ հարավային կիսագնդում՝ ամառային արևադարձ։

Այն, ինչ այսօր ընկալվում է որպես աստղագիտական ​​​​փաստ, հին ժողովուրդների համար ուներ գաղափարախոսական և գործնական կարևոր նշանակություն՝ կապված Արեգակի վերածննդի հետ: Դրա կարևորությունը կարելի է գնահատել պահպանված ճարտարապետական ​​​​հուշարձաններով, որոնք ծառայում էին որպես աստղադիտարաններ և օրացույցներ:

Մեծ Բրիտանիայում հայտնի Սթոունհենջը, ըստ ուսումնասիրությունների, ուղղված է դեպի մայրամուտը ձմեռային արևադարձի օրը: Ըստ վարկածներից մեկի՝ այն ծառայել է որպես բարդ արեգակնային օրացույց։ Հետազոտողները կարծում են, որ մարդիկ հազարամյակներ շարունակ այստեղ տոնել են արևի շրջադարձը դեպի ամառ: Այս ավանդույթը գործում է նաև մեր օրերում. ամենամյա փառատոնում զբոսաշրջիկները դիմավորում են լուսաբացը՝ տեսնելու արևը, որը ծագում է հենց հնագույն քարե կամարի կենտրոնում:

Հայկական «Սթոունհենջ»

Հայաստանի տարածքում կան նաև շատ ինքնատիպ կառույցներ, որոնց ստեղծումը կարող էր կապված լինել հին մարդկանց աստղագիտական պատկերացումների հետ: Սյունիքի մարզում կան զարմանահրաշ հուշարձաններ, որոնք պահպանվել են դեռևս հեթանոսականժամանակներից: Դրանցից մեկը «Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանն է, որը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս։ Ժողովրդի մեջ պահպանվել են նաև նրա հնագույն անունները՝ «Քարահունջ», «Ցից քար»: Համալիրը իր մեջ ներառում է բազմաթիվ մեծ կանգնած քարեր՝ ավելի քան 200 բազալտե բլոկներ՝ 1,5-2,8 մ բարձրությամբ, մինչև 10 տ քաշով:

Քարերի վերին մասում փորված անցքեր կան. սա որոշ գիտնականների հնարավորություն է տվել ենթադրելու, որ հուշարձանն աստղագիտական նշանակություն ունի և զուգահեռներ անցկացնել Սթոունհենջի հետ: Հուշարձանը բաղկացած է մի քանի կառույցներից և առանձին քարերից․ դամբարան՝ կրոմլեխով, հարավային մուտք, հյուսիսային «դարպաս», պարիսպ և զնդաններ: Ժողովրդական համոզմունքի համաձայն՝ այստեղ թաղված է եղել զորավարը, իսկ նրա զինվորները՝ առանձին կանգնած քարերի տակ, այստեղից էլ՝ «Զորացքարեր» անվանումը:

Գիտնականների վեճերը չեն դադարում նաև «Զորաց քարերի» տարիքի շուրջ (այն թվագրվում է մ.թ. ա. 5000-ից 10000 թվականներ), ինչպես նաև նրա նշանակության վերաբերյալ (զինվորական գերեզմանոց,աշխարհի ամենահին աստղադիտարան, անասնագոմ)։ Ինչ էլ որ լինի, «Զորաց քարեր» պատմամշակութային հուշարձանի յուրահատկությունը գիտնականներից ոչ ոք չի ժխտում։

Այս հնագիտական ​​համալիրն ունի պատմամշակութային արգելոցի կարգավիճակ և հատուկ պահպանվող տարածք է։ Տեղացիների կողմից այն նաև համարվում է հատուկ էներգիայով, կախարդական և տիեզերական ուժերով օժտված վայր։

Leave a Comment