Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի գործով խուզարկությամբ զենքեր ու թմրանյութ է հայտնաբերվել․ ԶԼՄ

Իրավապահները խուզարկություններ են իրականացրել Մալաթիայի ոսկու շուկայի տնօրեն, 44-ամյա Զոհրաբ Ասատրյանի բնակության և աշխատանքի վայրում, որի ընթացքում հայտնաբերել են զենքեր ու թմրամիջոցներ, գրում է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ նրա աշխատասենյակում հայտնաբերվել է փոշենման զանգվածով փաթեթ, ինչպես նաև ապակյա գլանակ՝ սպիտակ հետքերով, իսկ բնակության վայում նաև մի քանի տեսակի ատրճանակներ։

Կայքը հիշեցրել է, որ դեկտեմբերի 18-ին նրան բերման էին ենթարկել, այնուհետ ձերբակալել էին զենքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հոդվածով։ ԶԼՄ-ն նշել է, որ Ասատրյան Ազգային ժողովի նախկին ՀՀԿ պատգամավոր «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի մոտ ազգականն է։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ դեկտեմբերի 18-ին ոստիկանություն տեղափոխված անձանց թիվը հասնում է 15-ի։

Leave a Comment