Aurora News | Վարչապետի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հավելենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։

Leave a Comment