AFP. Յոհաննեսբուրգի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Յոհաննեսբուրգից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բեքերսդալ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, ևս 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է AFP-ն՝ հղում անելով Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությանը։

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը մի պանդոկում, ապա շարունակվել է քաղաքի փողոցում։ Հարձակվողները կրակ են բացել հաճախորդների վրա, նախքան փախչելը։

Կասկածյալները դեռևս չեն բացահայտվել, և ոստիկանությունը հետաքննչական գործողություններ է անցկացնում։

Leave a Comment