Առավոտյան ժամը չորսին Նյու Դելին բուռն շարժման մեջ է։ Խիտ երթևեկություն, անդադար ազդանշաններ. որևէ նշույլ չկա, որ քաղաքը քնած է։ Հյուրանոցի մուտքի մոտ մեզ դիմավորում են խրոխտ բեղերով դռնապանները՝ հնդկական նամաստեի հանդիսավոր քաղաքավարությամբ` ձեռքի երկու ափերը սեղմած դեպի խոնարհվող դեմքը։ Դռնապանն ու ես։ Ես ձախից եմ 🙂 35 միլիոնանոց Նյու Դելին աշխարհի ամենախոշոր քաղաքներից է և ամենաբնակեցված երկրի՝ Հնդկաստանի ամենամեծ քաղաքը։ Քաղաքի ու երկրի մասշտաբները ցնցող են։ Երթևեկությունը նման է քաոսի՝ մեքենաներ, մոտոցիկլետներ, մոպեդներ, հեծանիվներ, տուկ-տուկներ, քաղաքի որոշ հատվածներում՝ նաև կենդանական քարշակով «տրանսպորտ»։ Անվերջ շարժ, հոսքեր, բոլորը շտապում են ինչ-որ տեղ։ Քաղաքը չի կանգնում, չի քնում։ Դեկտեմբերի 8-ից 18-ը մեր […]