Գորլովկայում ուկրաինական զորքերի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20251221/gvorlvovkajum-ukrainakan-zvorqeri-hardzakman-hetevanqvov-qaghaqaciakan-andz-e-viravvorvel-97103289.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1a/39144935_0:0:2731:2048_1920x0_80_0_0_818e2de87f60683c53af852ceb86dbff.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), վիրավոր

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), վիրավոր

Բաժանորդագրվել

Գորլիվկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր հյուսիս։ Այն ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից է։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ԴԺՀ-ի Գորլիվկայում քաղաքացիական անձ է վիրավորվել ուկրաինական զորքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Գորլիվկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։

«Ուկրաինայի զինված ագրեսիայի հետևանքով Գորլիվկայի քաղաքացիական բնակիչը վիրավորվել է Սոլնեչնի բնակելի թաղամասում», – գրել է Պրիխոդկոն Telegram-ում։

Գորլիվկան Դոնեցկից 50 կիլոմետր հյուսիս է։ Քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխի արդյունահանման ընկերությունները։ Այն ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից մեկն է. Դոնբասում հակամարտությունից առաջ Գորլիվկայի բնակչությունը կազմել է ավելի քան 250,000 մարդ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 19–ին` տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մարտադաշտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ ՌԴ ԶՈւ-ի ձեռքերում է, և ինքը վստահ է, որ մինչև տարեվերջ բանակը կգրանցի նոր հաջողություններ։

Leave a Comment