Փոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով 6 ամիս շարունակ տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում. Մարիաննա Ղահրամանյան



Փոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով վեց ամիս շարունակ տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում»,- նշել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Ատամնաբուժարանից հետո իշխանությունը կարող է հարցում ուղարկել, օրինակ, Նարեկ Կարապետյանի վարսավիրին»,- հավելել է Ղահրամանյանը ։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակն ABC media-ի խնդրանքով այսպես է արձագանքել այսօր մամուլում հայտնված մի տեղեկության. 24news.am կայքը լուսանկար էր տարածել, որում երևում էր, որ Ռազմական ոստիկանությունը Հայաստանի տարբեր ԲԿ-ներ «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին առնչվող հարցումներ է ուղարկել։ Հարցին՝ գուցե Ռազմական ոստիկանությունը փորձում է պարզել, թե ի՞նչ հիմքով Նարեկ Կարապետյանը չի ծառայել, Ղահրամանյանը պատասխանել է՝ փնտրտուքներն անարդյունք են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment