Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադելիա Պետրոսյանը երրորդ տարին անընդմեջ դարձել է գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն։

Կանանց մենասահքի կարճ և ազատ ծրագրերի հանրագումարում հայ մարզուհին հավաքել է 235,95 միավոր։

Երկրորդ տեղը գրավել է Ալիսա Դվոեգլազովան (227,40 միավոր), բրոնզե մեդալակիր է դարձել Մարիա Զախարովան (217,67 միավոր)։ Ռուսաստանի առաջնությունն անցկացվել է Սանկտ Պետերբուրգում։

18-ամյա Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի չեմպիոն դարձել էր նաև 2024 ու 2025 թվականներին։ Նա նաև մասնակցելու է 2026թ․ փետրվարի 6-22-ին իտալական Միլանում ու Կորտինա դ՛Ամպեցոյում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին։

Leave a Comment