ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիան չի հյուրընկալի «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը, չնայած նրա ներկայացուցիչ Լու Դելեզի հաղթանակին այս տարվա մրցույթի եզրափակչում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում, Վրաստան։ Այս մասին գրում է apostrophe-ը։
Երկրի հանրային հեռարձակող France Télévisions-ը պաշտոնապես հաստատել է որոշումը։ Հրաժարման հիմնական պատճառը ընկերության 2026 թվականի բյուջեի պլանում նշված զգալի ֆինանսական սահմանափակումներն են։
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։
Այս տարի մրցույթում Հայաստանի պատվիրակը 12–ամյա Ալբերտն էր, ով հանդես է եկել «Brave Heart» («Քաջ սիրտ») ստեղծագործությամբ։
Նա զբաղեցրել է 4-րդ տեղը։