Արթուր Միրանյանը գոլի հեղինակ է դարձել Իսրայելի առաջնության 15-րդ տուրում


Սպորտ


Արթուր Միրանյանը գոլի հեղինակ է դարձել Իսրայելի առաջնության 15-րդ տուրում «Բնեյ Սախնինի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակի ժամանակ:

Բացի այդ, Հայաստանի հավաքականի հարձակվողը նախագոլային փոխանցում է կատարել իր թիմի առաջին գոլում: Միրանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և SofaScore-ից ստացել 7,2 գնահատականը:

Արթուր Միրանյանը «Բնեյ Սախնինի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ, ինչն արդեն 1 գոլով ավելի է, քան նախորդ մրցաշրջանում Ռումինիայում էր:


Leave a Comment