Շղթայական ավտովթար՝ Աբովյանում.կա մեկ տուժած


ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի/Նովոստի-Արմենիա/Դեկտեմբերի 20-ին, ժամը 12։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ։


Ինչպես հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։


Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «KIA», «Hongqi» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն:


Փրկարարները հոսանքազրկել են «KIA» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:


Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ թիվ 50 երթուղին սպասարկող «GAZelle» միկրոավտոբուսի վարորդը վարորդական իրավունք չի ունեցել։

Leave a Comment