Aurora News | Զելենսկին հակասում է ինքն իրեն՝ խոսելով երկրում ընտրություններ անցկացնելու մասին. Պեսկով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հակասում է ինքն իրեն՝ խոսելով երկրում ընտրություններ անցկացնելու մասին, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նշել է, որ Ուկրաինայի առաջնորդը «մի փոքր հակասում է ինքն իրեն», երբ ասում է, որ թույլ չի տա որևէ մեկին միջամտել քվեարկությանը։

«Մինչդեռ Զելենսկին նախկինում դիմել է ամերիկացիներին։ Այսինքն՝ նա դեմ չէ ամերիկացիների միջամտությանը, բայց դեմ է ընտրություններին միջամտելուն։ Նա հակասում է ինքն իրեն և շփոթված է իր ցուցմունքներում», – ասել է Պեսկովը։

Leave a Comment